Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեր-Հագը պաշտպանել է իր թիմի ավագին։ Հարիի Մագուայերը «Սևիլիայի» դեմ ԵԼ 1/4 պատասխան խաղում ճակատագրական սխալ է թույլ տվել։ Անգլիական ակումբը պարտվեց 0:3 հաշվով։
«Մագուայերը թիմում ունի կարևոր դեր, նա թիմի ավագն է, թիմին մոտիվացնողն է։ Որպես ավագ՝ նա հաճախ է շփվում ինձ հետ»։ Ես շատ եմ մտածում թիմի ներսում տիրող մթնոլորտի համար և լավ միջավայր ապահովելու համար ես անում եմ ամեն ինչ։ Ես վստահ եմ, որ այս խաղացողները կարող են անել ամեն ինչ, մենք մեծ պրոգրես ենք գրանցել և դեռ աճելու տեղ ունենք։
«Սևիլիայի» դեմ խաղում պարտության պատճառն առանձին խաղացողների սխալը չէ։ Մենք հասկանում ենք, որ պետք է առաջ գնալ»։