Ինչպես հաղորդում է Marca-ն՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին չի զսպել իրեն ու արտահայտել է իր դժգոհությունը Լա լիգայի 29-րդ տուրում՝ «Խետաֆեի» դեմ խաղից հետո։ Հիշեցնենք այդ խաղում կատալոնացիները չկարողացան կոտրել մրցակցի պաշտպանությունն ու գոլազուրկ ոչ ոքի խաղացին՝ կորցնելով կարևոր 2 միավոր։
Չավին դժգոհել է խոտածածկի որակից ու ցերեկային ժամին իր թիմի խաղերն անցկացնելու օրացույցից․
«Ինձ չեն հետաքրքրում այն մեմերը, որոնք պատրաստում են իմ դեմ։ Ես չեմ պատրաստվում լռել։ Եթե խոտածածկը չոր էր, դա մրցակցի մարզչի խնդիրն էր, նա պետք է դրա մասին նաև բարձրաձայներ։ Եթե խաղում ենք արևի տակ, խոտը չորանում է։ Ես կանգ չեմ առնի։ Ֆուտբոլը պետք է հետաքրքրի նաև երիտասարդներին ու նորմալ է, որ երիտասարդները մինչև վերջ չեն նայում խաղը՝ խաղի վատ որակի պատճառով»- կատալոնացի մասնագետի խոսքերն է մեջբերում պարբերականը։
Նշենք, վաղը Չավիի թիմը տուրի կենտրոնական խաղում կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։