Բարսելոնայի ֆուտբոլիստները ոգևորված են Մեսսիի՝ Բարսելոնա հնարավոր վերադարձով։ Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ Չավին հանդերձարանում արդեն հայտարարել է, որ Մեսսին վերադառնում է կատալոնական ակումբ։
Հաղորդվում է նաև, որ Բարսելոնայի կարևորագույն ֆուտբոլիստներն արդեն տվել են իրենց համաձայնությունը՝ աշխահի նորընծա չեմպիոնի վերադարձի հետ կապված։
Հիշեցնենք՝ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է այս տարվա ամռանը։ Մեսսին մտադրություն չունի երկարաձգել պայմանագրի ժամկետը և հույս ունի, որ հարազատ ակումբն ամեն ինչ կանի իր վերադարձի համար։ Բարսելոնան էլ իր հերթին Մեսսիի տրանսֆերը ձևակերպելու համար նախ պետք է որոշակի ֆինանսական խնդիրներ կարգավորի։
Արգենտինացին առաջարկներ է ստացել նաև Սաուդյան Արաբիայից ու ԱՄՆ-ի թիմերից։