Ռոնալդուի վերաբերյալ որոշում է կայացվել

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային ասոցիացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

38-ամյա ֆուտբոլիստը չի պատժվի «Ալ Հիլյալի» դեմ Սաուդյան Արաբիայի առաջնության 25-րդ տուրի արտագնա հանդիպումից (0-2) հետո երկրպագուներին անպարկեշտ ժեստ ցույց տալու համար:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը նման քայլի էր դիմել, երբ երկրպագուները վանկարկել էին ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ազգանունը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ Նասր» էր տեղափոխվել նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին: Պորտուգալացին արաբական ակումբի կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 11 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: