Սպերցյանը՝ Կռիլյա Սովետովի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակիչում «Կրասնոդարը» ընդունել էր «Կռիլյա Սովետովին» և հաղթանակ տարավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով (3-2)։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 2-2 հաշվով։ Տանտերերի կազմում հաշիվը բացել էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։ Սպերցյանը մրցակցի դարպասը գրավեց նաև հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ։

Հայ ֆուտբոլիստն արժանացել է այս խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։
«Էդիկն այսօրվա հաղթանակի համար շատ բան արեց և արժանիորեն դարձավ հանդիպման լավագույն խաղացող։ Շնորհավորում ենք, Էդո»,- գրել է ռուսական ակումբի թվիթերյան էջը։