«Սուպերհամակարգիչը» գուշակել է Չեմպիոնների լիգայի հաղթողին

FiveThirtyEight ալգորիթմային պորտալը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ անցած յուրաքանչյուր թիմի հաղթանակի շանսերը։ Պորտալը իր վերլուծությունը ներկայացրել է ելնելով թիմերի ռեյտինգից, որն էլ իր հերթին հաշվարկվում է տվյալ թիմի հարձակման ու պաշտպանության հարաբերակցությամբ։
Հաղթանակի գլխավոր հավակնորդը անգլիական «Մանչեստեր Սիթին» է։ Պեպ Գվարդիոլայի հաղթանակի շանսերը դեռ «Բարսելոնայի» ժամանակներից գնահատվում է 48%: Ինչ վերաբերվում է «Ռեալի» դեմ կիսաեզրափակիչ խաղին, ապա «Սիթի»-ի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 63%, «արքայական ակումբինը»՝ 37%:

«Ռեալի» հաղթանակը ՉԼ-ում գնահատվում է 26%:

Ինչ վերաբերվում է միլանյան զույգին՝ «Ինտեր»-«Միլան», ապա համակարգիչը «Ինտեր»-ի եզրափակիչ անցնելու շանսերը մի փոքր ավել է գնահատում՝ 55%։ Այդուհանդերձ միլանյան ակումբների գավաթը նվաճելու շանսերը բավականին ցածր են գնահատվում՝ «Միլանին»-ը 11%, «Ինտերին»-ը՝ 15%: