Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մադրիդի «Ռեալը» մարզող Կառլո Անչելոտիի ռեկորդը, հայտնում է Opta-ն:
Կատալոնացին մարզիչի կարգավիճակում 10-րդ անգամ ելույթ կունենա գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչում: Անչելոտիի գլխավորած թիմերը 9 անգամ են դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
Գվարդիոլան նախկինում գլխավորել էր նաև կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» քառորդ եզրափակիչում հաղթահարել էր Մյունխենի «Բավարիայի» արգելքը (3-0, 1-1):
Գվարդիոլայի և Անչելոտիի գլխավորած թիմերը կհանդիպեն կիսաեզրափակիչում: Դիմակայության առաջին խաղը տեղի կունենա մայիսի 9-ին Մադրիդում, իսկ պատասխան հանդիպումը՝ մայիսի 17-ին Անգլիայում: