Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ խաղացել է «Կռիլյա Սովետովի» հետ (2-2, 3-0 11-մետր.): Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացել է Էդուարդ Սպերցյանը:
Երիտասարդ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում իրեն հրաշալի է դրսևորում և ըստ մի շարք ինսայդների՝ մրցաշրջանի ավարտից հետո կարող է կարիերան շարունակել Իտալիայում։
Սպերցյանի ծառայություններով հետաքրքրվում է միլանյան Ինտերը և նա կարող է դառնալ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը։