Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն բացատրել է, թե ինչու է որոշել գոլը տոնել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ոճով։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում 22-ամյա բրազիլացին երկու գոլ է խփել։
Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ
«Երբ ես գոլ խփեցի, իմ առաջին արձագանքը ծնկներիս վրա սահելով տոնելն էր: Բայց այդ ոճով տոնելը փոքր ցավեցնում է ինձ։ Հետո մտքովս անցավ կրկնօրինակել իմ կուռքին՝ Կրիշտիանուին և նրա գոլը տոնելու ոճը:
Շատ հաճելի է լինել այսպիսի հիանալի ակումբում՝ մոլորակի լավագույն ակումբում: Կուրտուան մեզ փրկեց, երբ մենք առաջին հերթին չօգտագործեցինք մեր հնարավորությունները։ Հիմա սպասում ենք մեր հաջորդ մրցակցին՝ «Մանչեսթեր Սիթիին», կամ «Բավարիային»:
Ես չգիտեմ, թե ինչպես բացատրել, թե ինչպես է Չեմպիոնների լիգան ստիպում մեզ բոլորիս արձագանքել և գործել, բայց պետք է ասեմ, որ դա իսկապես յուրահատուկ բան է: Որտեղ էլ որ խաղամ, իմ միակ նպատակը թիմին օգնելն է։ Հիմա ցանկանում եմ շարունակել խաղալ և գոլեր խփել: Եվ ես ցանկանում եմ ավելի շատ Չեմպիոնների լիգայի գավաթներ նվաճել»,- ասել է Ռոդրիգոն ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։