Չեմպիոնների լիգայում ապրիլի 19-ին հայտնի կդառնան կիսաեզրափակիչի վերջին երկու մասնակիցները:
Մյունխենի «Բավարիան» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում կընդունի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», իսկ Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը»՝ Լիսաբոնի «Բենֆիկային»:
Հայտնի են մեկնարկային կազմերը: «Ինտերի» մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Բավարիա» (Գերմանիա) — «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) (առաջին խաղը՝ 0-3)
«Բավարիա». Զոմեր, Պավար, Ուպամեկանո, Դե Լիխտ, Կանսելու, Կիմիխ, Գորեցկա, Սանե, Մուսիալա, Կոման, Չուպո-Մոտինգ:
«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Ակե, Դիաշ, Ականջի, Ռոդրի, Սթոունզ, Գրիլիշ, Գյունդոգան, Դե Բրույնե, Սիլվա, Հոլանդ:
«Ինտեր» (Իտալիա) — «Բենֆիկա» (Պորտուգալիա) (առաջին խաղը՝ 2-0)
«Ինտեր». Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Բրոզովիչ, Մխիթարյան, Դիմարկո, Ջեկո, Մարտինես:
«Բենֆիկա». Վլահոդիմոս, Գրիմալդո, Օտամենդի, Սիլվա, Ժիլբերտո, Չիքինյո, Լուիս, Աուրսնես, Մարիու, Ռաֆա Սիլվա, Ռամուշ:
«Բավարիա» — «Մանչեսթեր Սիթի» խաղը կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում, իսկ «Ինտեր» — «Վենֆիկա» հանդիպումը՝ «Վիվառո Սպորտ+»-ի: Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: