«Ռեալի» հայտացուցակը «Չելսիի» դեմ խաղի համար

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին»:

Մադրիդյան գրանդի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի հայտացուցակը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Մադրիդում հաղթել էր 2-0 հաշվով:

«Չելսի» — «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: