Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը հավատում է, որ իրենք կկարողանան քամբեք կատարել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում:
«Հավատում ենք, որ դեռ շանս ունենք: Պետք է հաջող սկսենք խաղը ու մինչև ընդմիջում փորձենք առաջ լինել հաշվի մեջ: Պարտադիր չէ 10-րդ րոպեի դրությամբ հաղթել 3-0 հաշվով: Կարելի է արագ գոլ խփել ու զարգացնել հաջողությունը: Եթե, օրինակ, երկրրդ գոլը խփենք 80-րդ րոպեին, քամբեք կատարելու համար 15 րոպե կունենանք»,- գերմանացու խոսքը փոխանցում է Sport1-ը:
«Բավարիա» — «Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա ապրիլի 19-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Առաջին խաղում Անգլիայի չեմպիոնը հաղթել է 3-0 հաշվով։
Ընթացիկ մրցաշրջանում Թոմաս Մյուլերը մյունխենյան գրանդի կազմում 33 խաղում դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: