«Ինտեր» — «Բենֆիկա». Հավանական մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, կհյուրընկալի պորտուգալական «Բենֆիկային»:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:

«Ինտեր». Անդրե Օնանա, Մատեո Դարմիան, Ֆրանչեսկո Աչերբի, Ալեսանդրո Բաստոնի, Ֆեդերիկո Դիմարկո, Դենզել Դումֆրիս, Նիկոլո Բարելա, Հաքան Չալհանօղլու, Հենրիխ Մխիթարյան, Լաուտարո Մարտինես, Էդին Ջեկո:

«Բենֆիկա». Օդիսեաս Վլախոդիմոս, Ժիլբերտո Մորաես, Անտոնի Սիլվա, Մորատո, Ալեխանդրո Գրիմալդո, Լուիշ Ֆլորենտինու, Շիկինյու, Ժոաու Մարիու, Ֆրեդրիկ Էուրսնես, Դավիդ Ներես, Գոնսալու Ռամուշ:

Հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին Միլանում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Իտալիայի փոխչեմպիոնը 2-0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել: