Հակիմիի նախկին կինը ստիպված է ֆուտբոլիստի հետ կիսել իր ունեցվածքը

ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմիի նախկին կինը՝ դերասանուհի Հիբա Աբուկը, ամուսնալուծության արդյունքում պարտավոր է ֆուտբոլիստին տալ իր ունեցվածքի կեսը։
Զույգի համատեղ ձեռք բերած գույքը դերասանուհու կապիտալն է, որը գնահատվում է 3 մլն դոլար, հայտնում է Inside Sport-ը։ Դատարանի որոշմամբ Աբուկը պարտավոր է Հակիմիին տալ այս գումարի կեսը։

Հետաքրքիր է, որ ավելի վաղ Աշրաֆ Հակիմիի կինը չէր կարողացել ամուսնալուծության արդյունքում հասնել ունեցվածքի բաժանմանը։ Ինչպես հայտնում է First Mag-ը, Աբուկը ցանկանում էր ստանալ խաղացողի ունեցվածքի կեսից ավելին: Սակայն դատաքննության ընթացքում պարզվել է, որ Հակիմիի անունով ոչ մի գույք գրանցված չի, որը կարող է բաժանման ենթակա լինել։
Գումարած այդ ամենին, արդեն մի քանի տարի է, ինչ ֆուտբոլիստի մայրը իր բանկային հաշվին ստանում է Աշրաֆի աշխատավարձը: Մարոկկացին Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է, նա ամսական վաստակում է ավելի քան 1 միլիոն եվրո։

Ստացվում է, որ այժմ Աբուկը ստիպված կլինի կիսել համատեղ ստեղծած կապիտալը, այլ ոչ թե Հակիմին։