Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Վիլյառեալի» հարձակվող Սամուել Չուկվուեզեի ծառայություններով, հայտնում է El Caso-ն։
Մադրիդյան ակումբը փնտրում է հարձակվող Մարկո Ասենսիոյին փոխարինելու համար։ Իսպանացին, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից այս ամռանը։
«Վիլյառեալը» պատրաստ է 80 միլիոն եվրոյի դիմաց խաղացողին բաց թողնել «Ռեալ»։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Սամուելը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Լա լիգայի 29 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակել է 62 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։