Արգենտինայի ազգային հավաքականի ու «ՊՍԺ»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ֆուտբոլում նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսներն ու մրցանակները՝ թիմային ու անհատական մակարդակում։ Արգենտինացու տանը մրցանակներն այնքան շատ են, որ նա սկսել է դրանք նվիրել իր խաղընկերներին։
Երջանիկներից մեկը դարձել է ազգային հավաքականում Մեսսիի խաղընկեր Լեանդրո Պարեդեսը։ Պարեդեսի հետ Մեսսին կարճ ժամանակ խաղացել է նաև ֆրանսիական ակումբում։
«Յուվենտուս»-ի կիսապաշտպանը պատմել է՝ ինչպես է Մեսսիի մրցանակը հայտնվել իր մոտ․
«Լեոն, երբ նոր էր տեղափոխվել Փարիզ, ես նրան ասացի՝ կնվիրե՞ս այս մրցանակն ինձ ու նա առանց վարանելու նվիրեց»։