Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը,գերազանցելով թուրքին, դարձավ Եվրոպայի չեմպիոն

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: 19-ամյա մարզիկը նաև երկու փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում և հրում վարժություններում:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը առաջին տեղը գրավեց 145 կգ արդյունքով և 4 կգ-ով գերազանցեց 2-րդ տեղը գրաված թուրք մարզիկին:

Հրում վարժությունում Գոռն առաջին մոտեցման համար պատվիրել էր ամենաբարձր՝ 170 կգ քաշը: Առաջին մոտեցմամբ Գոռը բարձրացրեց ծանրաձողն ու ապահովեց չեմպիոնությունը: Արդեն չեմպիոնի կարգավիճակում երկրորդ մոտեցմամբ Սահակյանը բարձրացրեց 175, իսկ երրորդ մոտեցմանը հրաժարվեց մասնակցել ու երկամարտի 320 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Գոռ Սահակյանը` 320կգ երկամարտի արդյունքով Եվրոպայի չեմպիոն է։