Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում իր թիմի մրցակից Մյունխենի «Բավարիայի» հարձակվողներ, սենեգալցի Սադիո Մանեի և գերմանացի Լերոյ Սանեի կոնֆլիկտին:
«Այս իրավիճակը «Բավարիային» ավելի վտանգավոր մրցակից կդարձնի: Երբեմն անհրաժեշտ է կոնֆլիկտ՝ թիմին ավելի ուժեղացնելու համար: Ես շատ լավ գիտեմ մրցակցին։ Նրանց խաղացողները կանեն առավելագույնը: Չորեքշաբթի «Բավարիան» կցուցադրի իր լավագույն խաղը»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է Beanyman Sports-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» տանը 3-0 հաշվով հաղթել էր Գերմանիայի չեմպիոնին: Խաղից հետո հանդերձարանում Մանեն հարվածել էր Սանեին: Քառորդ եզրափակիչի դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 19-ին Մյունխենում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: