Չավին ասել է՝ ով է իր համար լավագույն մարզիչը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի մասին իր կարծիքով։

Չավին Գվարդիոլայի գլխավորությամբ «Բարսելոնայում» խաղացել է 2008-2012 թվականներին:

«Կարծում եմ՝ Պեպն աշխարհի լավագույն մարզիչն է։ Իր կարիերայի հենց սկզբից։ Ինձ համար նա յուրահատուկ, յուրահատուկ մարզիչ է, ով միշտ նոր բան է բերում ֆուտբոլ։

Նրանից միշտ կարելի է ինչ-որ բան սովորել։ Ես չեմ ուզում ինձ համեմատել նրա հետ։ Նա զարմանալի կարիերա ունի, իսկ իմը դեռ նոր է սկսվել»,- Չավիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։