Նաիր Տիկնիզյանը գոլի հեղինակ․ «Լոկոմոտիվը» խոշոր հաշվով հաղթեց

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանի գոլը նպաստել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»` խոշոր հաշվով հաղթանակին «Օրենբուրգի» դեմ Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրի արտագնա խաղում (4-1):

23-ամյա հայ պաշտպանն աչքի է ընկել 26-րդ րոպեին՝ կրկնապատկելով հաշիվը՝ 2-0: Տիկնիզյանն անցկացրել է ամբողջական հանդիպում:

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը մոսկովյան ակումբի կազմում 30 խաղում խփել է 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

23 խաղից հետո «Լոկոմոտիվը» 33 միավորով 8-րդ տեղում է: