Իտալիայի առաջնության 30-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, «Ջուզեպե Մեացա» ստադիոնում ընդունեց «Մոնցային» ու պարտվեց նվազագույն հաշվով:
Հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է խաղին մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները:
34-ամյա հայ ֆուտբոլիստի խաղը գնահատվել է 6,4 միավոր: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հյուրերի իտալացի դարպասապահ Միչել Գրեգորիոն (7,8 միավոր):
Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը միլանյան գրանդի կազմում 40 պաշտոնական խաղում խփել է 4 գոլ ու կատարել 1 ասիստ:
30 խաղից հետո «Ինտերը» 52 միավորով 5-րդն է և առաջատար «Նապոլիին» զիջում է 23 միավոր: «Մոնցան» 36 միավորով 13-րդն է: