Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն հենացատկ վարժությունում։

Մեր մարզիկը վաստակել է 15,033 միավոր։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության բազմամարտի վարժությունում Արթուր Դավթյանը չորրորդ տեղն էր զբաղեցրել, իսկ երեկ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը նժույգ թափեր վարժությունում:

Իսկ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վահագն Դավթյանը երեկ զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը օղակներ վարժությունում։