Տուխելը խոսել է Մանեի մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հիասթափվել է Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի «Հոֆենհայմի» հետ ոչ-ոքիից (1:1) հետո։

«Ես կարծում էի, որ մենք պատրաստ ենք և կխաղանք ոգևորվածությամբ: Չեղավ, վատ էր՝ չափազանց դանդաղ, չափազանց վատ: Մեզ պակասում էր տրամադրությունը, մեզ այլ ոգի է պետք։ Իհարկե, արդյունքն ինձ համար ամենակարեւորն է, բայց մեր խաղը նույնպես հիասթափեցնող էր։ Չափազանց դանդաղ և չափազանց շատ սխալներ եղան: Մենք մի փուլ ունեինք, երբ սխալվեցինք 60 վայրկյանում 6-7 փոխանցումներում։

Այսօր մենք հաստատ մի քայլ հետ գնացինք։ Իրականում դա մի պահ էր, երբ պետք էր առաջ գնալ ու վստահություն ձեռք բերել։ Սրանցից ոչ մեկը մեզ մոտ չստացվեց: Սա շատ զարմանալի է: Սադիո Մանեն վաղը սովորականի պես կվերադառնա մարզումներին և կլինի կազմում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։

Տուխելի թիմը 59 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ Մանեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո (0:3) հարվածել էր Լերոյ Սանեի դեմքին: Միջադեպից հետո «Բավարիան» հայտարարեց, որ Մանեն տուգանվել է և որակազրկվել: