Մոդրիչի ապագան որոշված է

Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է թիմի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ գործող պայմանագիրը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունիս: Նախորդ պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում մասնակցել է 40 խաղի, խփել 6 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 10 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: