Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն երկու շաբաթից շարք կվերադառնա, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ակումբի մարզչական շտաբն ու բուժանձնակազմը վստահ են, որ 25-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել «Ռայո Վալյեկոնայի» դեմ Լա լիգայի 31-րդ տուրի խաղին, որը կկայանա ապրիլի 26-ին:
Դեմբելեն հունվարի 28-ին վնասվածք էր ստացել «Ժիրոնայի» դեմ խաղում: Այդ պահից ի վեր նա բոլոր մրցաշարերում բաց է թողել 14 հանդիպում:
Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2017 թվականի օգոստոսից: Նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին կատալոնական թիմի կազմում 28 խաղում խփել է 8 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում: