
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում իսպանական «Սևիլիայի» հետ ոչ-ոքին (2-2):
«Խաղը մեր ձեռքերում էր։ Մենք առջևում էինք 2-0 հաշվով և պետք է խփեինք երրորդ և չորրորդ գոլերը։ Բայց մենք մի քանի վատ պահեր ունեցանք վնասվածքներով պայմանավորված, ստիպված էինք մի քանի փոխարինում կատարել:
Մենք նաև ստիպված էինք փոխարինել Անտոնի Մարսիալին, քանի որ դա նրա առաջին հանդիպումն էր վերադարձից հետո:
Փոխարինեցինք նաև Անտոնիին և Ֆերնանդեշին, քանի որ նրանք դեղին քարտեր ունեին: Մենք սխալ պահին կորցրեցինք վերահսկողությունը:
Հետո մենք ևս մեկ վատ պահ ունեցանք Լիսանդրո Մարտինեսի հետ կապված և սկսեցինք խաղալ 10 հոգով, իսկ դրանից հետո երկրորդ ինքնագոլը բաց թողեցինք։ Սա դժբախտություն է, և մենք պետք է հաշտվենք դրա հետ»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ անգլիական գրանդը մինչև 84-րդ րոպեին հաղթում էր 2-0 հաշվով, սակայն երկու ինքնագոլի պատճառով խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2: Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 20-ին Իսպանիայում: