Մարզահամերգային համալիրի բեմում վառեցին Ադրբեջանի դրոշը (տեսանյութ)

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությն բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը։ Երրորդ երկիրը հայտարարվեց Ադրբեջանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլեցին, երբ դահլիճ բերեցին Ադրբեջանի դրոշը։
Քիչ անց երկրպագուներից մեկը վազեց բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց այն եւ դուրս հանեց դահլիճից։ Անվտանգության աշխատակցին հաջողվեց բռնել ակցիա իրականացնող երիտասարդին, այնուհետեւ նոր դրոշ բերեցին ներս։
Ըստ տարածված լուսանկարների, թշնամական երկրի դրոշը հայաստանյան բեմից հեռացնողը հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանն է։

Այնուհետև հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանին տարել են ոստիկանություն

📌Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին

📌Նախնական տեղեկություններով նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով:

Տեսանյութը քիչ անց։