Սպերցյանի ծառայություններով հետաքրքրվող թիմերից մեկը դուրս եկավ պայքարից

«Ֆեյենորդն» այլևս չի դիտարկում «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։
«Ֆեյենորդը» մտածում էր 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին 2023 թվականի ամռանը, սակայն կիսապաշտպանը հասկացրել է, որ մտադիր է ևս մեկ մրցաշրջան մնալ «Կրասնոդարում»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հոլանդական ակումբը տրանսֆերային շուկայում այլ տարբերակներ է դիտարկում։ Սպերցյանի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Ֆիորենտինան»։ Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։