Սլովակ ֆուտբոլիստը՝ Զախարյանի ապագայի մասին

Սլովակիայի հավաքականի նախկին հարձակվող Մարտին Յակուբկոն, որը հանդես է գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, կարծիք է հայտնել «Դինամոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։
«Միգուցե Զախարյանի մասին տեղեկությունները գործակալները միտումնավոր են հրապարակում՝ նրա տրանսֆերային արժեքը բարձրացնելու համար։ Ես չեմ կարող քննարկել նրա մարզավիճակը, քանի որ չեմ դիտել նրա վերջին հանդիպումները: Բայց այն, որ նա լավ երիտասարդ ֆուտբոլիստ է, միանշանակ է։ Բայց, ինչպես երևում է, «Չելսիի» մասին այս բոլոր խոսակցությունները նրան օգուտ չտվեցին: Տղան խոստումնալից է, բայց պետք է տեսնենք, թե նա ինչպես նա հետագայում կզարգանա»,- Յակուբկոյի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Անցած ամառ ակտիվորեն խոսվում էր Զախարյանի՝ «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին։ Արսենը Transfermarkt-ի վարկածով ռուս ամենաթանկ խաղացողներից մեկն է: