Չեմպիոնների լիգա. «Ռեալը» խնդիրներ չունեցավ Չելսիի դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում ապրիլի 12-ին կայացան քառորդ եզրափակիչի վերջին երկու դիմակայությունների առաջին հանդիպումները:

Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ընդունեց Լոնդոնի «Չելսիին» և հաղթեց 2-0 հաշվով: 21-րդ րոպեին հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվղ Կարիմ Բենզեման: «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը 90-րդ գոլը խփեց գլխավոր եվրագավաթում, 78-ը՝ «Ռեալի» մարզաշապիկով, 12-ը՝ ֆրանսիական «Լիոնի»:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 13 րոպե անց «Չելսիի» անգլիացի պաշտպան Բեն Չիլուելը վերջին հույսի խախտման համար հեռացվեց խաղադաշտից:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի կազմում 74-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոն՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ՝ 2-0:

Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 18-ին Լոնդոնում: