Կրիշտիանու Ռոնալդուի արձագանքը՝ գլխավոր մարզչի պաշտոնանկությանը (լուսանկար)

«Ալ Նասր»-ը պաշտոնապես հեռացրեց գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիային։ Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ Սաուդյան Արաբիայի առաջնության 23 տուրից հետո «Ալ Նասրը» 53 միավորով երկրորդն է և առաջատար «Ալ Իթիհադին» զիջում է 3 միավոր։ Ռուդի Գարսիային կփոխարինի խորվաթ Դինկո Ելիչիչին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Դինկո Ելիչիչը մինչև այս մարզում էր «Ալ Նասրի» Մ19 թիմը: Նա կփոխարինի ֆրանսիացի մասնագետ Ռուդի Գարսիային, որը պաշտոնանկ էր արվել ապրիլի 12-ին։

«Ալ Նասր»-ի գլխավոր աստղ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամի սթորի բաժնում լուսանկար է հրապարակել Ռուդի Գարսիայի հետ՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար։

Հիշեցնենք, որ օրերս մամուլը գրել էր՝ պորտուգալացին դժգոհ է Գարսիայի աշխատանքից, և հենց նրա հորդորով էլ ֆրանսիացի մասնագետին պաշտոնանկ են արել։