Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր» ակումբը, որի կազմում ելույթ է ունենում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է խորվաթ Դինկո Ելիչիչին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Դինկո Ելիչիչը մինչև այս մարզում էր «Ալ Նասրի» Մ19 թիմը: Նա կփոխարինի ֆրանսիացի մասնագետ Ռուդի Գարսիային, որը պաշտոնանկ էր արվել ապրիլի 12-ին։
Սաուդյան Արաբիայի առաջնության 23 տուրից հետո «Ալ Նասրը» 53 միավորով երկրորդն է և առաջատար «Ալ Իթիհադին» զիջում է 3 միավոր:
Հիշեցնենք՝ օրերս մամուլը գրել էր որ պորտուգալացին դժգոհ է Գարսիայի աշխատանքից, և հենց նրա հորդորով էլ ֆրանսիացի մասնագետին պաշտոնանկ են արել։ Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն արաբական ակումբի գույները պաշտպանում է 2022 թվականի դեկտեմբերից և Սաուդյան Արաբիայի առաջնության 10 խաղում խփել է 11 գոլ ու կատարել 2 ասիստ: