Մոուրինյան Ալ Նասր-ու՞մ

«Ալ Նասրի» ղեկավարությունը ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Ժոզե Մոուրինյուին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը շուտով կհեռացնի Ռուդի Գարսիային (ըստ Marca-ի՝ արդեն հեռացրել է), ում աշխատանքից, ինչպես հաղորդվում էր, դժգոհ էր նաև թիմի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Ալ Նասրը» Մոուրինյուին առաջարկել է 2 տարվա պայմանագիր՝ 100 մլն եվրո աշխատավարձով (տարեկան՝ 50 մլն եվրո), հայտնում է AS-ը։ Եթե ​​պորտուգալացին գլխավորի սաուդյան ակումբը, ապա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը։
Նման նշանակման համար խոչընդոտ կարող է լինել այն, որ Մոուրինյուն «Ռոմայի» հետ անցկացնում է մրցաշրջանի վերջին հատվածը, և թիմի առջև խնդիր է դրված Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել (թիմը ներկայումս երրորդ տեղում է Ա Սերիայում) և փորձել հաղթել Եվրոպա լիգայում, որտեղ 1/4 եզրափակչում կխաղա «Ֆեյենորդի» հետ: