Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-0) լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերի էջերում և կատարել գրառում:
«Մեծ հանդիպում և արժանի հաղթանակ էր, միայն առաջին քայլը»,- լուսանկարներին կից գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը: