Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվել էր «Բենֆիկային»։ Հանդիպումն ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Գոլերով աչքի ընկան Նիկոլո Բարելլան ու Ռոմելու Լուկակուն։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին։