
Չեմպիոնների լիգայում ապրիլի 11-ին կմեկնարկի քառորդ եզրափակիչը: Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, կհյուրընկալվի պորտուգալական «Բենֆիկային», իսկ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կընդունի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»:
«Վիվառո Մեդիայի» հեռուստաալիքները կցուցադրեն այդ հանդիպումները:
«Բենֆիկա» — «Ինտեր»՝ 23:00 («Վիվառո Սպորտ +»)
«Մանչեսթեր Սիթի» — «Բավարիա»՝ 23:00 («Վիվառո Սպորտ»)
Հիշեցնենք, որ պատասխան խաղերը կկայանան ապրիլի 19-ին: