Բարսելոնայի ֆաները շարունակում են վանկարկել «Մեսսի՜՜՜, Մեսսի՜՜՜»․․․ (տեսանյութ)

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Ժիրոնային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
«Բարսելոնան» 72 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և 13 միավորով է առաջ երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։
Հանդիպում 10-րդ րոպեին կատալոնական ակումբի երկրպագուները նորից վանկարկել են ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիի անունը։
Նշենք՝ սա առաջին դեպքը չէ, նման ակցիա կազմակերպվել էր նաև Իսպանիայի արքայի գավաթի կիսաեզրափակիչ «Ռեալի» դեմ խաղում։

Կատալոնացիները հուսով են, որ այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ արգենտինացին կվերադառնա հարազատ ակումբ։