Ալ Ֆեյհան կատակել է Ռոնալդուի հասցեին՝ Ալ Նասրի հետ ոչ-ոքի խաղալուց հետո (լուսանկար)

Սաուդյան Արաբիայի առաջնության 23-րդ տուրի հանդիպումից հետո «Ալ Ֆեյհա» ակումբը կատակել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին։
Խաղը տեղի ունեցավ ապրիլի 9-ին և ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Ակումբը սոցցանցերում գրառում է հրապարակել՝ հղում անելով հայտնի լուսանկարին, որում Ռոնալդուն շախմատ է խաղում Լիոնել Մեսսիի հետ։

«Ալ Ֆեյհան» պատկերել է նկարում ակումբի ավագ Սամի Ալ-Խայբարիին, որը նստած է Ռոնալդուի դիմաց՝ Մեսսիի տեղում և գրառումը մակագրել՝ «շախ և մատ»:
«Ալ Նասրը» մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է: «Ալ-Ֆեյհան» զբաղեցնում է 11-րդ տեղը։