Չավին ուզում է թիմի առանցքային խաղացողներից մեկը երկարաձգի պայմանագիրը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ ցանկանում է, որ կատալոնական ակումբը երկարաձգի պայմանագիրը կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ։
34-ամյա խաղացողի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև այս տարվա ամառ։

«Բուսկետսն օրինակ է մյուս խաղացողների համար: Ես բազմիցս ասել եմ, որ ցանկանում եմ, որ նա մնա թիմում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը Բուսկետսին նոր պայմանագիր է առաջարկել, սակայն աշխատավարձի զգալի կրճատմամբ՝ տարեկան 30 միլիոնից դարձնելով 7-8 միլիոն եվրո։