Մեսսին սպասում է անձամբ Լապորտայի զանգին

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին վերադարձնելու քայլեր ձեռնարկել, հայտնում է Mundo Deportivo-ն:

35-ամյա հարձակվողի համար վերադարձի գլխավոր նախապայմանը ֆինանսական գործոնն է: Փետրվարի վերջին Լապորտան հանդիպել էր Լեոյի հոր՝ Խորխե Մեսիի հետ: Հիմա ֆուտբոլիստը հույս ունի, որ «Բարսելոնայի» նախագահը կապ կհաստատի իր հետ՝ քննարկելու հավանական վերադարձը:

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը մշտական կապի մեջ է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի հետ, որն արդեն ասել է, թե վերադարձից հետո արգենտինացին ինչ դեր է ունենալու թիմում:

Եթե Լա լիգան թույլատրի գործարքը, ապա «Բարսելոնան» կառաջարկի Մեսիին մեկ տարվա պայմանագիր՝ ժամկետը մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: