Ինչպես հայտնում է Marca-ն՝ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման գերշահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։ Ըստ աղբյուրի՝ առաջարկված պայմանագրի պարտադիր կետերից մեկն այն է, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը ֆուտբոլային ակադեմիա բացի այդ երկրում:
Սակայն ֆրանսիացին դեռ չի ուզում հեռանալ արքայական ակումբից։ Նշենք, որ Բենզեմայի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում մասնակցել է 32 հանդիպման, դարձել 25 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: