«Ինտերի» լեգենդ Մարկո Մատերացին վերջապես բացահայտել է՝ ինչ է ասել Ժոզե Մոուրինիոյին, երբ նա հեռանում էր իտալական ակումբից․ «Ես նրան ասացի՝ գնա գրողի ծոցը, ու նա ինձ թողեց Բենիտեսի հետ»,- ծիծաղով պատմում է իտալացի պաշտպանը։
Պորտուգալացի մասնագետը հեռացավ միլանյան ակումբից 2010 թվականին։
«Մոուրինյոն իսկապես յուրահատուկ էր մեզ համար։ Նա գիտեր մեր երեխաների, մեր կանանց անունները։ Ինձ երբևէ այդպես չեն վերաբերվել, սակայն նրա տեղեկացված լինելն ինձ համար անակնկալ չէր, բայց իմ կինը շատ զարմացավ, երբ նրան հանդիպելիս Ժոզեն ասաց՝ «բարև Դանիելա»»։