
Metaratings-ի փոխանցմամբ՝ գերմանական Բունդեսլիգայի ներկայացուցիչներ «Բայերը», «Ֆրայբուրգը» և Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ակտիվորեն հետաքրքրված են «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։
Ֆուտբոլիստը նաև հայտնվել է իտալական ակումբների հետաքրքրությունների ոլորտում, որոնցից մեկն էլ «Ինտերն» է։
Ըստ աղբյուրի՝ Բունդեսլիգայի ակումբների սկաուտներն արդեն հետևել են ֆուտբոլիստի ելույթներին՝ ի տարբերություն իտալական ակումբների։Այս մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։