Վիլյառեալի հրաշալի քամբեքը․ Ռեալը պարտվեց սեփական դաշտում (տեսանյութ)

Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալը» ընդունել էր «Վիլյառեալին» և ձեռքից բաց թողեց հաղթանակը՝ պարտվելով 2-3 հաշվով:

16-րդ րոպեին հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Պաու Տոռեսը, 39-ին Չուկվեզեն հավասարեցրեց այն:

48-րդ րոպեին Վինիսիուսը կրկին առաջ մղեց մադրիդցիներին, բայց 70-ին Մորալեսը կրկին հավասարեցրեց այն: Հիմնական ժամանակից 10 րոպե առաջ Չուկվեզեն դուբլ ձևակերպեց՝հաղթանակի սլաքն ուղղելով մադրիդցիները:

Այս խաղից հետո «Ռեալը» 59 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Վիլյառեալը» 47 միավորով՝ 5-րդ։