Գվարդիոլան համեմատել է Հոլանդին Մեսսիի և Ռոնալդուի հետ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան համեմատել է Լիոնել Մեսսիին, Կրիշտիանու Ռոնալդուին և Էրլինգ Հոլանդին։

«Կարծում եմ՝ Մեսսին ավելի բազմակողմանի խաղացող է։ Նա կարող է խաղալ ցանկացած դիրքում, քանի որ հասկանում է խաղը: Մյուս երկուսը` Կրիշտիանոն և Հոլանդը, նման են մեքենաների:

Բայց Էրլինգը գիտի, որ այս տղաները գերիշխում էին երկու տասնամյակ, ոչ թե մեկ տարի: Նրանք գոլ խփեցին, նվաճեցին գավաթներ, հասան բացարձակապես ամեն ինչի:

Կարծում եմ, որ ֆուտբոլն ավելի լավն է դարձել Կրիշտիանուի և Մեսսիի շնորհիվ, այն ամենի շնորհիվ, ինչ նրանք արել են ֆուտբոլի համար՝ խաղալով բարձրակարգ ակումբներում։

Էրլինգն ընդամենը 22 տարեկան է, և նա ցույց է տալիս արդյունք աշխարհի ամենադժվար առաջնությունում։ Ես կարող եմ դա ասել, քանի որ աշխատել եմ այլ առաջնություններում ևս: Էրլինգը հիանալի է»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մարզչին ESPN-ը։