Պոգոնը դրամատիկ հաղթանակ տարավ․ Բիչախչյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Լեհաստանի առաջնության 27-րդ տուրում Շեցինի «Պոգոնը» սեփական խաղադաշտում 3-2 հաշվով առավելության հասավ «Կրակովիայի» նկատմամբ

Տանտերերի երկրորդ գոլը 17-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

Ընթացիկ մրցաշրջանում Բիչախչյանը լեհական ակումբի կազմում անցկացրած 31 խաղում խփել է 6 գոլ ու կատարել 1 ասիստ:

«Պոգոնը» 44 միավորով չորրորդն է, իսկ «Կրակովիան»՝ 35 միավորով 9-րդը: