
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի խոսքով՝ Արգենտիանյի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ԱԱ-2022-ում հաղթանակը տոնելու ձևը «զզվելի» էր․
«Մեսսին պետք է ինչ-որ բան ասեր, Մարտինեսին ասեր, որ դադարեցնի դա և հարգանք դրսևորի։ Ի վերջո, Մեսսին ամբողջ տարվա ընթացքում խաղում է Մբապեի հետ ակումբային մակարդակում։
Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու է Մարտինեսը ծաղրում Մբապեին, այդ բոլոր գործողությունները տիկնիկներով և այլ: Դա ոչ սպորտային, պրիմիտիվ պահվածք էր, ու դա ինձ դուր չի գալիս:
Ձեռնոցով ժեստը զզվելի էր։ Այդպիսի բան չեն անում։ Դուք հաղթել եք աշխարհի առաջնությունում: Ցույց տուր մեծություն, ցույց տուր, որ պարզունակ չես։ Դու կարող ես լինել կատարյալ դարպասապահ, բայց եթե լավ մարդ չես…»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Marca-ն։