Հոլանդի դուբլը «Մանչեսթեր Սիթիին» վստահ հաղթանակ բերեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 4-1 հաշվով առավելության հասավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ:

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, մեկ անգամ էլ աչքի ընկան անգլիացի հարձակվող Ջեք Գրիլիշը և արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը: «Սաութհեմփթոնի» միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Սեկու Մարան:

«Մանչեսթեր Սիթին» 67 միավորով երկրորդն է և 5 միավոր է զիջում առաջատար Լոնդոնի «Արսենալին»: «Սաութհեմփթոնը» 23 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է:

Տեսանյութը՝ շուտով․