Ինչպես հաղորդում է լրագրող Ջավի Միգելը՝ «Բարսելոնան» պատրաստ է բաժանվել Ֆատիից։ Ֆատին չի արդարացնում ակումբի սպասելիքները և այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհանվի տրանսֆերի։
Ըստ աղբյուրի՝ կապտանռնագույնները պատրաստ են բաժանվել 20-ամյա ֆուտբոլիստից 40 միլիոն եվրոյի դիմաց։ Հատկանշական է, որ 2020 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բազմիցս հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հրաժարվել է Ֆատիին բաց թողնել ՄՅՈՒ՝ 150 միլիոն եվրոյի դիմաց՝ վկայակոչելով նրա հրաժարագինը, որը կազմում է 400 միլիոն եվրո: