«Նա կարող է վերադառնալ «Ռեալ», եթե Անչելոտին հեռանա, բայց եթե նրանց մարզիչ է պետք, նրանք չպետք է Մոուրինյոյին հրավիրեն իրենց նոր նախագծի համար:
Մոուրինյոն թքած ունի ֆուտբոլի վրա։ Նա չի սիրում աշխատել, չգիտի ինչպես շփվել։ Եկեք չխաբվենք նրա պատմությանը։
«Ինտերն» իմ թիմն է, և նրանք նրա հետ 11 տարի առաջ նվաճեցին Չեմպիոնների լիգան, բայց ոչ ֆուտբոլ խաղալով»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մոուրինյոն «Ռոման» գլխավորում է 2021 թվականի մայիսից։ Պորտուգալացի մասնագետն արդեն մարզել է Մադրիդի «Ռեալը» 2010-ից 2013 թվականներին և նրա հետ նվաճել երկրի չեմպիոնությունը, գավաթը և Իսպանիայի սուպերգավաթը։